Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին առաջիկայում կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան, գրում է Грузия Онлайн պորտալը:

Ջանջգավայի խոսքերով` արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի և Վրաստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Անկարայում:

Դեսպանը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում 2 երկրների հարաբերությունները շատ ինտենսիվ են եղել:

«Մեր հարաբերությունները զարգանում են, և այժմ մենք հասնում ենք բոլորովին նոր մակարդակի: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը»-ասել է Ջանջգավան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել