168.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի իշխանությունները գրեթե 200 գիտնականների նկատմամբ հետաքննություն են անցկացնում այն կասկածների պատճառով, որ նրանք կարող էին առանց դիտավորության ռազմական տեխնոլոգիաներ հանձնել ՉԺՀ-ի կառավարությանը: Այդ մասին հաղորդել է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրի:

Հրատարակության տվյալներով՝ գիտնականներին կասկածում են ինտելեկտուալ սեփականության պաշտպանությանն ուղղված խիստ արտահանական օրենքները խախտելու մեջ եւ առաջատար ռազմական տեխնոլոգիաների բնագավառում կարեւոր հետազոտությունների, այդ թվում ինքնաթիռներին, հրթիռների եւ կիբեռզենքի կոնստրուկցիաներին վերաբերող տվյալներ Չինաստանին հանձնելու մեջ: Հետաքննության ներքո գտնվող հետազոտողներից շատերը կասկածվում են չինական ընկերությունների հետ առեւտրային գործարքների կնքման արդյունքում օրենքների չխանխամտածված խախտման մեջ: Աղբյուրի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է համապատասխան ծանուցումն ուղարկել երկրի ավելի քան տասը համալսարաններում աշխատող գիտնականներին:

«Առաջիկայում մենք կարող ենք դատարաններում տեսնել տասնյակ գիտնականների… Եթե թեկուզ (գործերի) 10 տոկոսը հանգեցնեն դատական հետապնդման, շուրջ 20 գիտնականների բանտ կուղարկեն սուպերզենքի ստեղծման գործում չինացիներին օգնելու համար»,-հայտարարել է աղբյուրը: Աղբյուրը նշել է, որ ռազմական արտադրանքի արտահանողներին եւ նրանց, ովքեր զբաղվում են 2008 թվականի արտահանման հսկողության վերաբերյալ հրամանագրում նշված ռազմական տեխնոլոգիաների հանձնմամբ, լիցենզիաէ պահանջվում Մեծ Բրիտանիայից տեխնոլոգիաների արտահանման եւ հանձնման համար: Հրատարակության համաձայն, այդ օրենքը խախտողներին կարող է սպառնալ մինչեւ տասը տարվա բանտարկություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել