Դերասան Քրիստոֆեր Պլամերը մահացել է կյանքի 92-րդ տարում՝ Կոնեկտիկուտում գտնվող իր տանը։ Ինչպես հայտնում է Deadline-ը, այդ տեղեկությունը հաստատել են նրա հարազատները։

«Քրիսն արտասովոր մարդ էր, ով խորապես սիրում եւ հարգում էր իր մասնագիտությունը։ Իր ստեղծագործության եւ մարդկության շնորհիվ նա դիպավ մեր բոլոր սրտերին», - ասել է Փիթը։

Քրիստոֆեր Պլամերը 2012 թվականի «Օսկար» մրցանակի դափնեկիր է, որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:

Դերասանը նաեւ խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Երաժշտության հնչյունները», «Կարմիր եւ սեւ»-ը, «Վատերլոո»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել