Ու հեռանում են ընկերները իմ,
Ասես ջութակիս լարերն են պոկվում,
Հեռուն է նրանց դառնում հայրենիք,
Իսկ ես պատանդ եմ իմ հայրենիքում:
Դողում է լեզուս, հոգիս է ցավում,
Մայրենին թողած մեր հայրենիքում
Ընկերները իմ, ա՜խ, հայ են փնտրում:
Աշխարհն է դարձել ձեզ տուն ու օրրան,
Օտարն է դարձել հային հենարան:
Ե՛տ եկեք տղերք, Աստված սիրեք,
Հայն իր հողում է հայերեն երգում,
Օտարության մեջ տուն չէ ձեր տունը,
Հայն իր հողում է շինում իր տունը:
Ձեր խրոխտ երգի հնչյունն է լռել,
Մեր սեգ լեռներում ձեր երգն  է մեռել,
Ե՛տ եկեք տղերք, երգենք միասին,
Ուս ուսի պարենք վայել հայդուկին,
Մեր հայրենիքը հենց սա է որ կա,

Մեր ցավի մեջ է հայիս ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել