Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 750 մլն. դոլարով ավելացնում է Հայաստանի արտաքին պարտքը՝ պարտատոմսեր է տեղաբաշխել: Նախարար Ջանջուղազյանը էսօր նշել է, որ տարեվերջին մեր պետական պարտքը կհասնի 8.9 մլրդ. դոլարի:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կառավարման այս կարճ ընթացքում Հայաստանի պետական պարտքն արդեն ավելացել է 2 մլրդ. դոլարով: Իսկ կային ժամանակներ, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հեգնելով արտաքին պարտքի ավելացումը, որպես բյուջետային ճեղքվածքի ֆինանսավորման աղբյուր, առաջարկում էր պարտք վերցնել նաև«քյաբաբնոցների ֆինանսական ճեղքվածքը փակելու համար», իսկ վարկային ամեն մի համաձայնագրի քննարկում ԱԺ-ում վերածում մոնո կրկեսի: Ահա այսպես, կաթիլ առ կաթիլ, տիրանալով աղքատությունից ու անիրավություններից ելք փնտրող շատ հայաստանցիների էմոցիաներին, Նիկոլ Փաշինյանը ստորաբար հարթեց իր ճանապարհը դեպի իշխանություն: Հանձնելու Արցախը, մատաղ անելու նրա հազարավոր երեխաներին ու հիմա արդեն կլպելու իրեն հավատացած նույն քաղաքացիների կաշին ու պարտքի տակ դնելու նրա գալիք սերունդներին: