1in.am-ը գրում է.

Եթե օնլայն միջնորդագիրը հավանության արժանանա բրիտանական հանրության կողմից, ապա վտանգավոր շների տերերին սպառնում է խիստ պատիժ իրենց կենդանիների արարքների համար: Ներկայում Մեծ Բրիտանիայում շների հարձակման համար կենդանիների տերերի առավելագույն պատիժը 2 տարի է՝ տեղեկացնում է The Independent-ը:

Երկու տարվա ազատազրկումը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու առաջարկը պատկանում է կենդանիների գործով նախարար, լորդ Մոլեյին: 

«Շների հարձակումները սարսափելի են, ու մեզ անհրաժեշտ է խստորեն պատժել նրանց, ովքեր թույլատրում են իրենց կենդանիներին խեղանդամել մարդկանց»,- հայտարարել է պաշտոնյան: 

Կառավարությունում առաջարկում են 10 տարով ազատազրկել այն շնատերերին, որոնց կենդանիները խեղել են մարդկանց կամ սպանել ուղեկցող շների: 

Բանն այն է, որ գործող օրենքի համաձայն՝ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն այն շնատերերի նկատմամբ, որոնց կենդանիները հսկողությունից դուրս են եկել այն վայրերում, որտեղ նրանց չի թույլատրվում գտնվել:

2005-ից մինչ օրս Մեծ Բրիտանիայում շների հարձակումից զոհվել է 16 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել