Armsport.am-ը գրում է.

EA Sports-ը FIFA 21-ի համար ներկայացրել է 19-րդ շաբաթվա խորհրդանշական թիմը, որտեղ ընդգրկված են Ultimate Team-ի համար նախատեսված խաղացողները: Այն կազմվում է այս ժամանակահատվածում խաղացողների իրական ցուցանիշների հիման վրա:

Հայաստանի հավաքականի Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել է շաբաթվա թիմում, ով Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոմայի» կազմում աչքի էր ընկել գոլով «Վերոնայի» հետ խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել