Ledynews.am-ը գրում է.
Պրոֆեսոր Ժան-Դենի Ռուիոնը պնդում է, որ կանանց պարտադիր չէ կրել կրծքկալ: Դրանք ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ:
Կրծքկալները, հակառակ տարածված կարծիքի, նպաստում են կրծքի թուլացմանը: Ընդ որում նրանք չեն թեթևացնում կրծքի ծանրությունից առաջացող մեջքի ցավերը:
Ֆրանսիացի գիտնականը 15 տարվա ընթացքում հետազոտություններ է կատարել տարբեր չափսի կրծքեր ունեցող 130 կանանց մասնակցությամբ: Նա խնդրել է հետազոտության մասնակիցներին մի քանի ամիս կամ տարի հրաժարվել կրծքկալից: Ինչպես ցույց են տվել հետագա տվյալները, դրա հետևանքով կուրծքը չի կախվել: Հակառակը, այն դարձել է առավել ձիգ, նրա ձևը և մաշկը ավելի լավացել են: Գիտնականը ենթադրում է, որ կրծքկալը խոչընդոտում է մաշկի զարգացմանը, որը պահպանում է կուրծքը:
Հարցումների համաձայն ուսումնասիրությանը մասնակցած կանանց 42 %-ը առաջին 3 ամիսների ընթացքում առանց կրծքկալի զգացել են որոշակի անհարմարություն, սակայն դրանից հետո այդ զգացողությունը վերացել է: Փորձի մասնակիցները մեջքի ցավեր չեն ունեցել և կարողացել են զբաղվել զանազան գործունեությամբ, այդ թվում սպորտով:
Սակայն պրոֆեսոր Ռուիոնը ասում է, որ դեռ շուտ է կրծքկալներից լիովին հրաժարվելը: Նրա հետազոտյան մեջ ներգրավված էին ոչ մեծ թվով կանայք և հետազոտության ժամկետն էլ շատ մեծ չեր, իսկ կրծքկալից ընդմիշտ հրաժարվելու դեպքում արդյունքը դեռ անհայտ է: