Aysor.am-ը գրում է.
Սնունդը մարդու առողջությունը պայմանավորող կարևորագույն գործոններից է: Երկարակեցության և գեղեցկության համար կարևոր է առողջ սնունդ օգտագործելը:
Այս նպատակով հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ: Սպիտակուցները կազմում են օրգանիզմի չոր զանգվածի գրեթե կեսը (44%-ը): Սպիտակուցներով հարուստ են ձուն, պանիրը, կաթնաշոռը, միսն ու ձուկը:
Սպիտակուցային անբավարարության դեպքում մարդու մոտ նկատվում է աճի ու զարգացման ցածր տեմպ, կարճ հասակ։
Սպիտակուցները օրգանիզմի գենետիկ ծրագրերն իրականացնող աշխատանքային գործիքներն են։ Սրանք օժտված են նաև բազմաթիվ կենսաբանական ֆունկցիաներով՝ ֆերմենտատիվ, հորմոնային, պաշտպանական, փոխադրողական, կծկողական, տեսողական և այլն։
Կարևոր է հիշել, որ սպիտակուցները մասնակցում են նաև էներգետիկ փոխանակությանը. 1 գրամ սպիտակուցի քայքայումից առաջանում է 4 կկալ էներգիա։