Հիշեցնեմ, որ վարչապետի աշխատակազմը 2019թ-ին ստացել է մոտ կես միլիարդ դրամ պարգևավճար, իսկ 2020թ - ին՝ նույնպես մոտ կես միլիարդ դրամ։ Պատերազմի տարում ստացել են նույնքան պարգևավճար, որքան դրա նախորդ տարում։ Այո, երբ ազգովի աշխարհի բոլոր ծայրերից փող էինք հավաքում զենք ու պատերազմի ժամանակ անհրաժեշտ այլ միջոցներ գնելու նպատակով՝ չգիտեինք, որ սրանք այդ գումարների մի զգալի մասը 《Հայաստան》համահայկական հիմնադրամից փոխանցելու են բյուջե և իրենց պարգևավճարներ շռայլելու։ Դա էլ բացահայտվեց, բայց ուշ, երբ արդեն բանը բանից անցել էր։ Զարմացա՞ծ ենք՝ ոչ, որովհետև հոգով-սրտով, ուղն ու ծուծով անբարոյականներից ամեն ինչ սպասելի է, նամանավանդ գերագույն գլխավոր դավաճան գժից։
Օրվա հացը վաստակելու կամ վարկերն ու պարտքերը փակելու հույսով, 300 հազար դրամով Մոսկվայի տոմս մի կերպ առած խոպան գնացող 《հպարտ քաղաքացի》նիկոլասերներին մաղթում եմ բարի թռիչք։
Ի դեպ՝ 2020թ -ին Հայաստանի ավելի քան 30 հազար քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։
Դմփ, դմփ, դդմփ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել