1in.am-ը գրում է.

Ուսումնասիրելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները` պարզ է դառնում, որ անցած տարվա համեմատ մեր երկրում թանկացել են և՛ դեղամիջոցները, և՛ բուժսպասարկումը: Այս տարվա առաջին կիսամյակում` անցած տարվա նույն ժամանակի համեմատ Հայաստանում ոչ պարենային ապրանքները թանկացել են 5.3 տոկոսով և դրանցից ամենաարագը թանկացել են դեղամիջոցները` միանգամից 8.3 տոկոսով: 

Ծառայությունների գները նույն ժամանակում բարձրացել են ընդամենը 2.6 տոկոսով, սակայն բուժսպասարկումը թանկացել է միանգամից 11.5 տոկոսով: Այստեղ թանկացմամբ հատկապես աչքի են ատամնաբուժական ծառայությունները: 

Այս տարվա հունվար-հունիսին` անցած տարվա նույն ժամանակի համեմատ ատամների բուժումը թանկացել է 15.5 տոկոսով, իսկ պրոթեզավորումը` 12.3 տոկոսով: 

Ըստ ԱՎԾ տվյալի` այդ ժամանակահատվածում ոլորտում էժանացել է միայն «Ամպիցիլին» դեղամիջոցը` 3.3 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել