1in.am-ը գրում է.

Ռեփեր Pitbull-ի հետ ձայնագրված Ջենիֆեր Լոպեսի Live It Up երգի տեսահոլովակը խոստանում է իսկական ռումբ դառնալ: Սակայն այդ տեսահոլովակի նկարահանումներն արդեն իրենց վրա քիչ ուշադրություն չեն հրավիրել՝ գրում է vikinews պորտալը:

Երեկ Լոպեսը սեքսուալ լողազգեստով է եղել լողափին: Նրան տեսնելու համար լողափին հավաքվել էր տեղացի բնակիչների մոտ կեսը: Ընդմիջման ժամանակ էլ, երբ երգչուհին հարցազրույց էր տալիս լրագրողին, ինչ-որ մի հոգեկան հիվանդ հրաձգություն է իրականացրել նկարահանման հրապարակի մոտ:

Նկարահանումներն անցկացվել են Ֆլորիդայի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի լողափում: Նշենք, որ հրաձգությունից հետո Լոպեսից հարցազրույց վերցնող լրագրողն անմիջազպես այդ մասին հաղորդագրություն է թողել Twitter-ում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել են փնտրել հրաձիգին, իսկ Լոպեսը շարունակել է նկարահանումները:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել