Ո՞նց բացատրեմ մարդկանց` «պիոներն» ինչ ա, ու որ ես պիոներ չեմ՝ մոտավորապես բոլոր լավ ու ճիշտ բաների կողմնակից չեմ, ու որ պիոներականությունը օրինականության հետ կապ չունի, որ Սովետի ժամանակ բոլոր տենց լավ ու ճիշտ բաների կողմնակիցները տոտալիտարիզմի հասարակական հենքերից էին, որ լավ բալա լինելը, «չծխել ու չխմելը», կանաչ լույսի տակ անցնելը, ոչ մի բան կյանքում չխախտելը, ամեն ինչ կանոնով անելը ոչ միայն դեռ ոչինչ չի նշանակում, այլեւ բռնապետության պայմաններում հաճախ նաեւ հավասարազոր է հիմարության ու հարմարվողականության: Ու Հայաստանն էլ մի կողմ: Համաշխարհային գործընթացերի նկատմամբ էլ պիոների դիրքը, բոլոր ճիշտ ու ընդունելի բաների անվերապահ ընդունումը, ոնց ասեմ......ինչ ա: Պիտի մարդու համար համապատասխան տարիքում պիոները քֆուր եղած լիներ, որ ջոգի` ինչ եմ ասում հոգեբանական տեսակետից: Թե չէ իմ բառերը չեն հերիքում բացատրելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201728481038022?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել