Ledynews.am-ը գրում է.
Եթե ուզում եք հստակ իմանալ, նա Ձեզ սիրո՞ւմ է, թե՞ ոչ, ապա կարդացեք Ladynews.am-ի հուշումներն այդ մասին, և ամեն ինչ Ձեզ համար պարզ կդառնա:
1.Նա Ձեզ ուշադիր կլսի՝ առանց ընդհատելու: Որոշ ժամանակ անց, իհարկե, ամեն ինչ անգիր չի հիշի, բայց կհիշի՝ դուք ինչ եք քննարկել խոսելիս:
2. Եթե խոստացել է, կզանգի: Եթե չի խոստացել, նույնպես կզանգի: Ոչ թե նրա համար, որ ձանձրանում է կամ ուզում է Ձեզ վերահսկել, այլ պարզապես սիրում է և կարոտում:
3.Մրսե՞լ եք և հիվա՞նդ եք: Ձեր սիրելին կգնի Ձեզ համար դեղեր, բժիշկ կկանչի, կպատրաստի Ձեզ համար արգանակ: Եթե նրա համբերությունը բավարի մեկ օրից ավել Ձեր մասին հոգ տանելու, ապա նա, միանշանակ, անտարբեր չէ Ձեր հանդեպ:
4.Նա, սեռական հարաբերություն ունենալուց առաջ, պատրաստ կլինի անցնելու ցանկացած հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև բուժում՝ մտածելով և´ Ձեր, և´ Ձեր ապագա երեխաների առողջության մասին:
5.Նրան դուր կգան Ձեր հարազատներն ու ընկերները, և նա հաճույքով կշփվի բոլորի հետ: Իսկ եթե նրա ծնողները ևս Ձեզ հաճույքով են ընդունել իրենց շրջապատում, դա արդեն լավ նշան է՝ սովորաբար տղամարդիկ պատահական աղջիկների իրենց ծնեղների հետ չեն ծանոթացնում:
6. Նա ամենուր, որտեղ միասին եք լինում, վճարում է Ձեր փոխարեն: Նա չի պատրաստվում Ձեզ գնել, ուղղակի պատրաստ է Ձեր երկուսի համար պատասխանատվություն կրել:
7.Նրան դուր է գալիս նայել Ձեզ: Չի փնտրում թերություններ, չի խնդրում փոխել սանրվածքը կամ կարճ շրջազգեստը: Նա լրիվ անկեղծ հիանում է Ձեզնով:
8.Երբ հիասթափված եք լինում, նա պատրաստ է Ձեզ ժամերով հանգստացնել՝ առանց նյարդայնանալու և ասելու, որ Դուք հոգեբանի կարիք ունեք:
9.Նա երբեք Ձեզ չի համեմատի իր նախկին ընկերուհիների հետ. Դուք յուրահատուկ եք և վերջ:
10.Երբ Դուք ասում եք՝ իրեն ոչինչ չեք խոստանում, նա տեսարան չի սարքում: Նա պատրաստ է սպասել, սպասել այնքան, ինչքան պետք է, որովհետև սիրում է Ձեզ:
Կասեք՝ տղամարդիկ ընդունա՞կ չեն նման կերպ սիրել: Կարող են, պարզապես սերը դա տանղանդ է, որը, ցավոք, ոչ բոլորին է տրված: Իսկ եթե Ձեր զուգընկերն այս տասը կետերից գոնե վեցին համապատասխանում է, ապա հավանականությունը մեծ է՝ երկար տարիներ միասին կապրեք: