Ես սկսում եմ կասկածել, որ Կենտրոնական բանկում ինչ-որ վիրուս կա, որը ստիպում է այնտեղ բարձր պաշտոններ զբաղեցնողին հակաժողովրդական քաղաքականություն վարել: Միայն վարչապետը այս հիպոթեզի քայլող վկայությունն է, բայց այս անգամ էլ աչքի է ընկել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ով, իբր ԿԲ-ի ծախսերում խնայողություններ անելու արդար մղումից ելնելով, դանակի տակ է քաշել ԿԲ-ի հավաքարարներին:
Պարզվում է, որ ԿԲ-ի 90 հազար աշխատավարձ ստացող հավաքարարները մեծ բեռ էին պետության համար, ուստի ԿԲ շենքի մաքրման գործընթացը ԿԲ-ն փակ մրցույթով փետրվարի 1-ից հանձնել է մասնավոր «Karcher» ընկերությանը, իսկ ԿԲ-ի 36 հավաքարարները դարձել են այս ընկերության աշխատողներ, ինչը նշանակում է, որ նրանք զրկվում են պարգեւավճարներից եւ հանգստի ու սոց. փաթեթներից, որոնք նախկինում ապահովում էր բանկը...
Հիմա երկու հարց է ծագում ակամայից.
1. Ո՞ւմ է պատկանում այդ ընկերությունը, և ո՞ւմ գրպանն են գնալու ԿԲ-ի սպասարկման համար ստացվող գումարները:
2. Ինչքա՞ն պարգևավճար են ստանում նույն ԿԲ նախագահն ու իր ենթակաները, և եթե խնայողության հարց կար, ինչո՞ւ հենց իրենցից չսկսեցին, այլ սոցիալապես ամենախոցելի խմբից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/344401979026906
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել