Style.news.am-ը գրում է․
Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնել է առողջական խնդիրների մասին, որոնք իրեն ստիպել են բուժման գնալ հատուկ հաստատություն։ Նրա խոսքով՝ հոգնածությունն ու գերհյուծվածությունը ստիպել են լրջորեն մտածել իր մասին հոգ տանելու անհրաժեշտության մասին։
Բուզովան պարբերաբար պրոֆիլակտիկ զննումներ է անցել բժիշկների մոտ, սակայն այս տարի որոշել է ստուգումները վաղ անցնել, քանի որ զգացել է՝ հարկավոր չէ ձգձգել։ Այժմ նա հետազոտություն եւ պրոցեդուրաներ է անցնելու մերձմոսկովյան առողջարանում։ «Խնդիրն այն է, որ ես չեմ կարողանում ոչ ուտել, ոչ խմել․․․»,- ասել է աստղը։
Բուզովան նշել է, որ անցած տարին իր համար բարդ էր, եւ նոր տարուց նոր հույսեր ուներ, սակայն այն եւս լավ չի սկսվել (Բուզովան օրերս՝ ալդիվներում խորհրդանշական հարսանիքից ընդամենը օրեր անց, բաժանվել է փեսացուից՝ Դավա Մանուկյանից)։ «Ես սկսեցի անհանգստանալ ինձ համար»,- նշել է Բուզովան։
Նա նշել է, որ բժիշկներն իր մոտ քաշի պակաս են ախտորոշել. «Չի բավարարում 11 կիլոգրամ. քիչ են ե՛ւ ճարպային հյուսվածքը, ե՛ւ մկանները»։ Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս զբաղվել մեջքով, որպեսզի առկա խնդիրները չհանգեցնեն վատ հետեւանքների։ «Բայց առայժմ դրա համար ուժ չունեմ»,- հավելել է Բուզովան։