Pastinfo.am-ը գրում է․

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները:

«Armenia» ավիաընկերությունը փետրվարի 1-ին չվերթներ է իրականացնելու նաև Միներալնիե Վոդի և Դոնի Ռոստով:

Փետրվարի 1-ին և 2-ին չվերթներ են նախատեսված նաև դեպի Վիեննա, Դոհա, Մինսկ, Դուբայ, Թեհրան, Բեյրութ և Կիև:

Հիշեցնենք, որ 2021թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները օդային ճանապարհով ՌԴ սահմանը կարող են հատել «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ չնայած դեպի Ռուսաստան չվերթների տոմսերը եռակի անգամ թանկացել են, բազմաթիվ քաղաքացիներ արդեն տոմսեր են ամրագրում: Ավիաընկերություններից հայտնում են, որ դրանք հիմնականում միակողմանի ամրագրումներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել