www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Կայացավ գոլֆի մրցաշար: Հաղթողը մի մեծ դրամական պարգև ստացավ: Երջանիկ տղամարդը արդեն ուզում էր տուն վերադառնալ: Սակայն ակումբից ոչ հեռու նրան մի կին մոտեցավ, ով նրանից սկսեց գումար խնդրել: Այդ կինը այնպիսի դժբախտ տեսք ուներ, որ տղամարդը կանգ առավ և լսեց նրա պատմությունը: Պարզվեց, որ նրա որդին ծանր հիվանդ է: Երեխային բավականին բարդ և թանկարժեք վիրահատություն է անհրաժեշտ, իսկ կինը գումար չունի: Մարզիկին մինչ հոգու խորքը հուզեց այդ պատմությունը, և նա իր մոտ եղած ողջ գումարը տվեց այդ կնոջը, որպեսզի վերջինս հոգա իր որդու առողջության ծախսերը: Մի քանի օրից նա նորից ակումբ եկավ և պատմեց իր ընկերներին այդ միջադեպի և դժբախտ կնոջ մասին:
- Մենք ցավում ենք, — միաձայն պատասխանեցին նրանք, — ախր նա քեզ խաբել է: Նա այդ ամենը հորինել է, որպեսզի քեզանից կորզի քեզ մոտ եղած գումարը: Ցավոք, դա առաջին դեպքը չէ, և նա առաջին անգամ չէ այդ սուտը պատմում: Ներիր մեզ, մեզ շատ տհաճ է քեզ այդ մասին հայտնելը: Բայց մենք հո քո ընկերներն ենք, չէ՞:
- Այսինքն` ոչ մի հիվանդ երեխա էլ չկա՞, — նորից հարցրեց չեմպիոնը:
- Իհարկե ոչ:
- Փառք Աստծո: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում իմ լսած ամենալավ լուրն էր, - ժպտաց տղամարդը:
Սալվադոր Դալի, «Ափսեի վրա դրված հեռախոսը՝ երեք տապակած սարդինաներով, սեպտեմբերի վերջին», 1939