1in.am-ը գրում է.
Ինդոնեզական Lion Air ավիաընկերության օդանավը անցած գիշեր արևելյան Գորոնտալո նահանգի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կովի հետ բախվելու հետևանքով դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վայրէջքի ժամանակ օդաչուն թռիչքուղու վրա երեք կով է նկատել և փորձել է խուսափել բախումից, սակայն չի հաջողվել: Օդանավը անիվներից մեկով հարվածել է կովերից մեկին, ինչը հանգեցրել է արգելակման համակարգի խափանման, և օդանավը 10 մետր դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:
Օդանավի 110 ուղևորներից և անձնակազմի 7 անդամներից ոչ ոք չի տուժել: Օդանավն աննշան վնասվել է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_204694.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել