Ինչո՞ւ եք նեղվում Զարիֆի հայտարարություններից։
Դեռ պատերազմի ընթացքում երկու անգամ գրել եմ, թե ինչ ենք արել Իրանի մասով ինֆոյի հետ, ավելի շուտ՝ ո՞ւմ ենք այն փոխանցել։
Եթե մենակ էդ ինֆոյով լիներ, ամեն բան գոնե «շտկելի» կլիներ։ Տրվել են խոստումներ, փոխանցվել են ցուցակներ։
Ջուրն է գցվել տարիների աշխատանքի արդյունքը, զրոյացվել են ամուր ու աշխատող կապեր, ռեգիոնալ կապեր։
Մեր նվիրյալներին են գցել հարվածի տակ։
Ի դեպ, ես չեմ բացառում, որ ԱԳ գործող նախարարը միգուցե տեղյակ էլ չէ այս ամենից։
Տևական ժամանակ ՀՀ-ում արտաքին քաղաքականությունն այլ խողովակներով է իրացվում։
Ի դեպ, երբ Բոլտոնը եկավ ռեգիոն, հիմնական հարցը հետևյալն էր՝ դու (ՀՀ-ն) ո՞ւմ հետ եք՝ մե՞ր, թե՞ ոչ մեր։
Հետաքրքիր զուգադիպություն՝ ԱՄՆ-ի հակառակորդ երկրի ԱԳ նախարարը նույն հարցով է եկել, որն իրականում այս պարագայում մեր դեպքում միայն ֆորմալ պատասխան ունենալու քայլ է։ Գործընթացներն արդեն վաղուց ստվերային են գնում ու, ի դեպ, ամեն օր փոփոխվում։
Սակայն ներկա միտումների ներքո մենք, կարծես, բրիտ. անգլերենի ակցենտ ունեցող թուրքերեն խոսողների հետ ենք։
Ի դեպ, սա իմ գնահատականը չէ, սա «լավ» կամ «վատ» չէ, սա մի տեսակ շատ ավելի քմահաճ երևույթ է, այսինքն՝ «փաստ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10219185603216521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել