Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքում Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը վերանայելու համար՝  առաջ մղելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների ստեղծմամբ կարգավորելու քաղաքականությունը, գրում է Fox News-ը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ նոր վարչակազմն աջակցում է «կենսունակ պաղեստինյան պետությանը», բայց «կպահպանի իր անսասան աջակցությունն Իսրայելին»։

Միլսը խոստովանել է, որ Բայդենի վարչակազմի առջև բարդ խնդիր է ծառացել, քանի որ նրանք պետք է փորձեն հաղթահարել այն բացը, որն առկա է 1948 թվականին Իսրայելի ստեղծումից ի վեր:

ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը կարծում է՝ «Իսրայելի՝ որպես ժողովրդավարական և հրեական պետության ապագան ապահովելու լավագույն միջոցը Պաղեստինի հետ հարաբերությունների կարգավորումն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել