Armenpress.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես գալով Դավոսի տնտեսական միջազգային առցանց ֆորումում պատմել է այն մասին, թե ինչպիսին է տեսնում վաղվա օրվա տնտեսությունը, ինչպես նաև այն դասերի մասին, որոնք անհրաժեշտ է քաղել կորոնավիրուսի պանդեմիայից:    

«Մեր բոլոր երկրները, հասարակությունը տրանսֆորմացվում է այդ փորձով, որը մենք կրում ենք: Կարծում եմ, որ կան մի քանի դասեր, որոնք պետք է քաղել այն իրավիճակից, որ մենք միասին կրում ենք ավելի քան մեկ տարվա ընթացքում և որը կտևի դեռևս ամիսներ, ոմանք ասում են, անգամ տարիներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը:

Նրա կարծիքով՝ առաջին դասը, որը պետք է քաղել սանիտարական ճգնաժամից կայանում է նրանում, որ տնտեսությունը չես կարող պատկերացնել առանց մարդու: «Դա կարող է սովորական թվալ: Բայց մեր երկրներում  մենք արել ենք ինչ-որ բան, ինչն ավելի վաղ թվում էր անմիտ, այսինքն` ողջ տնտեսական ակտիվությունը թողել ենք մարդկային կյանքերի պաշտպանության համար»,- ընդգծել է Մակրոնը:  

Նրա կարծիքով՝ վաղվա տնտեսությունն այն տնտեսությունն է, որը պետք է մտածի նորարարության, խոցելիության և մարդկության մասին: «Հետևաբար, մենք պետք է կառուցենք մեր մրցունակությունը՝ համատեղելի և նույնիսկ նպաստավոր կլիմայի խնդիրների լուծման, ածխաթթու գազի արտանետումների կրճատման ... », - շեշտել է Մակրոնը՝ ավելացնելով, որ տնտեսությունը պետք է ավելի դիմացկուն լինի ցնցումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել