1in.am-ը գրում է.

Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հարազատները փաստաթղթեր են ներկայացրել Ռուսաստան մուտքի այցագրեր ստանալու համար՝ մոտ ժամանակներս Սնոուդենին այցելելու նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Փաստաբան Անատոլի Կուչերենայի խոսքով՝ Սնոուդենը հոր խորհրդի կարիքն ունի ապագա կյանքը ծրագրելու հարցում:

Չնայած Սնոուդենի պատճառով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և երկրի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը մտադիր են ուրբաթ հանդիպել իրենց ռուս գործընկերների՝ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել