Armsport.am-ը գրում է․

Խառը մենամարտերի (MMA) բազմակի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոն դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել էր հունվարի 21-ին, տեղեկացնում է Ria Novostin-ն:

44-ամյա մարզիկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, որից հետո նրան տեղափոխել էին Մոսկվայի N52 հիվանդանոց, որտեղ նա ստացել էր անհրաժեշտ բուժումը:

Նշվում է, որ Եմելյանենկոն այժմ իրեն լավ է զգում և բուժումը կարող է տանը շարունակել:

Հիշեցնենք, որ ռուս մարզիկը 46 մենամարտ է անցկացրել MMA-ում և տարել է 39 հաղթանակ:

Նրա վերջին մենամարտը կայացել է 2019 թվականին, երբ Եմլյանենկոն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Քուինթոն Ջեքսոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել