Այս սննդակարգի հիմքում թթու կաղամբն է` բացառիկ մթերք, որը բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի: Այն բարձրացնում է սթրեսակայունությունը, բարելավում է մարսողությունը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, նպաստում է հյուսվածքների երիտասարդացմանը, կարգավորում է ճարպային փոխանակումը, նպաստում է օրգանիզմից խոլեստերինը եւ թունանյութերը դուրս բերելուն, ամրապնդում է մկանները եւ բարձրացնում է իմունիտետը:  С վիտամինից բացի, թթու կաղամբի մեջ բազմաթիվ այլ անհրաժեշտ վիտամիններ եւ միկրոտարրեր են պարունակվում: Միաժամանակ դրանում շատ չեն կալորիաները եւ գործնականում չկան ոչ ճարպեր, ոչ ածխաջրեր: Այդ պատճառով կաղամբն ավելացրեք ցանկացած սննդակարգի եւ նիհարեք, որքան ուզում եք: 

Նախաճաշ (առաջարկված տարբերակներից մեկը):

ա) Վարսակի շիլա, 250 գ միրգ, մեկ բաժակ ոչ քաղցր յոգուրտ:

բ) Մի կտոր հաց խոշոր աղացած ալյուրից, մի կտոր խաշած միս, թթու կաղամբի աղաջուր: 

Ճաշ.

Թթու կաղամբով յուղաբլիթ, որը պատրաստված է հետեւյալ բաղադրատոմսով. 1 քերած կարտոֆիլը,  2 ճ. գդալ թթու կաղամբը եւ 1 ձուն խառնել, յուղաբլիթ ձեւավորել եւ թխել: Լրացնել թթու կաղամբով աղցանով 1 խնձորի եւ 1 գազարի հետ:

Ընթրիք (1-ն առաջարկված տարբերակներից):

ա) Թթու կաղամբ, որը շոգեխաշվել է ձկան եւ բազուկի հետ:

բ) Թթու կաղամբով սուպ 2 կարտոֆիլի եւ կանաչեղենի հետ:

Եթե սննդի ընդունման ընդմիջումներին քաղցի զգացում է առաջանում, թույլատրվում է էլի կաղամբ ուտել: Եվ մի մոռացեք շատ ջուր խմել: Եթե դուք ամեն ինչ ճիշտ անեք, 3 օրում  3 կգ կկորցնեք: Սննդակարգը հակացուցված է երիկամների հիվանդության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել