Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են մի քանի թոփ ակումբներ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Դեմբելեի հետ «Բարսելոնայի» պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպեց մի քանի ակումբների, մասնավորապես՝ «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսիին», «Յուվենտուսին» ու «Բավարիային» ուշադրությունը սևեռել ֆուտբոլիստի վրա:

Դեմբելեն «Բարսելոնայում» խաղում է 2017 թվականից: Transfermarkt-ը  ֆրանսիացուն գնահատում է 50 միլիոն եվրո:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է 12 հանդիպման, որոնցում գրանցել է 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել