1in.am-ը գրում է.
Կյանքի 84-րդ տարում վախճանվել է բարերար և ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը։
Գալֆայանը հունահայ համայնքի երևելի ներկայացուցիչն էր։ Նա մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին հատկապես Ղարաբաղյան պատերազմի տարիներին, մասնավորապես, կազմակերպելով մոտ հինգ տասնյակ ինքնաթիռներով հումանիտար բեռների առաքում Հայաստան, որի համար արժանացել է Ամերիկյան Կարմիր Խաչի տնօրեն Էլիզաբեթ Դոուլի հատուկ պարգևին։
Գալֆայան ընտանիքի ջանքերի շնորհիվ բազմաթիվ մշակութային, կրթական, ինչպես նաև ռազմական ձեռնարկներ են իրականություն դարձել:
Անկախացման առաջին տարիներին եղել է նաև ՀՀ ԱԳՆ առաջին ներկայացուցիչը Հունաստանի կառավարության մոտ՝ իր մեծ նպաստը բերելով հայ-հունական դիվանագիտական կապերի սկզբնավորման և կայացման։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_204624.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել