Գերմանիայում գտնվող միջնադարյան եկեղեցու պատերի ներսում լսվում է համերգի ձայն, որը շարունակվում է արդեն 639 տարի։

Պատմության ամենաերկարատև երաժշտական միջոցառման կազմակերպիչները հաշվարկել են, որ XX դարի ամենահակասական երաժշտի՝ Ջոն Քեյջի պիեսը պետք է հնչի ավելի քան վեց հարյուրամյակ։ Հասարակ երաժշտական տեմպում ստեղծագործության կատարումը տևում է 29-30 րոպե, սակայն մաեստրո Քեյջը մի անգամ հայտնել է, որ իր ստեղծագործությունը պետք է նվագել «այնքան դանդաղ, որքան հնարավոր է»։ Գերմանացի երաժիշտները բառացիորեն են ընդունել այս արտահայտությունը։

Այժմ երաժշտական կատարման յուրաքանչյուր նոտան հնչում է մի քանի տարի։ Ամենակարճը շարունակվում է արդեն 1 տարի և 3 ամիս, և ժամանակն է նոտան փոխելու հաջորդով, որը մի քանի անգամ ավելի երկար կհնչի։

Այս միջոցառմանը երաժիշտները պատրաստվել են տարիներ շարունակ։ Նրանք հաշվարկել են նոտաների երկարությունները և արդյունքները հրապարակել համացանցում։ Նախագծի ղեկավար Ռայներ Նոյգեբաուերը նշել է, որ հուսով է, որ 600 տարի անց դեռևս գոյություն կունենա ինտերնետը, քանի որ աշխատանքի արդյունքները թղթի վրա չեն ամրագրվում։

6 դարում մարդիկ դուրս են եկել միջնադարյան ամրոցներից, բնակություն են հաստատել քաղաքներում և անգամ նվաճել են Տիեզերքը։ Թե ինչ տեղի կունենա ևս 600 տարի անց, դժվար է ասել։ Անփոփոխ կմնա միայն մի բան՝ երաժշտությունը հնչեցնող օրգանը։

Ջոն Քեյջին մշտապես համարել են տարօրինակ մարդ, քանի որ նա վստահ էր, որ շրջապատող ամեն ինչը՝ յուրաքանչյուր ատոմն ու հատիկը, կարող են երաժշտական ձայներ արձակել։ Նա ձայն էր «քաշում» տարբեր առարկաներից՝ կակտուսի ասեղներից, սպասքից, Արեգակի լույսից։ Այս ամենը տղամարդու մոտ ստացվում էր, այդ պատճառով էլ նա մի քանի բավականին արտասովոր երաժշտական ստեղծագործություններ էր հեղինակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել