1in.am-ը գրում է.
Սեպտեմբերին Լոնդոնի նորաձևության քոլեջում կբացվի Կոկո Շանելին նվիրված ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն դիզայների դիմանկարները՝ ստեղծված նրա ընկերուհու՝ կալիֆոռնիացի նկարիչ Մերիոն Փայքի կողմից: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ցուցահանդեսից հնարավոր է ավելի շատ իմանալ Կոկո Շանելի ու Փայքի ընկերության, նրանց կյանքի ու ստեղծագործության մասին:
Փայքն առաջին անգամ Շանելի հետ հանդիպել է 1967 թ., երբ նրան խնդրեցին ստեղծել դիզայների դիմանկարը:
Ցուցանմուշների թվում կան Շանելի 5 դիմանկարներ, ինչպես նաև կուտուրյեի զգեստները՝ ստեղծված Փայքի ու նրա դստեր համար:
Ցուցադրությունը կանցկացվի սեպտեմբերի 4-ից նոյեմբերի 16-ը՝ Fashion Space Gallery-ում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_204598.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել