Հայաստանում հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 183 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165711 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 632646 վերջին մեկ օրում` 2042 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7678 պացիենտ. մեկ օրում նվազել է 41-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 154259 անձ` վերջին մեկ օրում 213 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3030 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել