Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարող է հեռանալ թիմից, բայց կարիերան շարունակել Իտալիայում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են տածում «Լացիոն» ու «Պարման»։

Ռուգանին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռեննում», բայց Լիգա 1-ի ընդամենը 1 խաղի է մասնակցել։ «Լացիոն» ու «Պարման» դիմել են «Յուվենտուսին» նրան Իտալիա վերադարձնելու առաջարկով ու վարձակալելու պատրաստակամությամբ։

«Լացիոն» պաշտպանի է փնտրում մարտ ամսից, երբ կորցրեց Լուիս Ֆելիպեին։ «Պարման» հետաքրքրվում է նաև «Ռոմայի» Ֆեդերիկո Ֆազիոյով, բայց խաղացողի աշխատավարձը բարդացնում է իրավիճակը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել