1tv.ge-ն գրում է․
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 019 թեստ, այստեղից 9 840-ը՝ հակագենի արագ թեստով և 7 179-ը՝ «ՊՇՌ»:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 251 071 դեպք: Ապաքինվել է ևս 1 179 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 238 101:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 998 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 478 մարդ»,- նշված է տեղեկության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://1tv.ge/am/news/vrastanum-ardzanagrvel-e-koronavirusi-1-137-nor-depkh-apakhinvel-e-1-179-pacient/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել