Դիրքեր տանող ճանապարհը երբեք հարթ չի լինում: Հող է: Ասֆալտ չկա: Թերևս այստեղ պատգամավոր չունեն, դրա համ էլ չեն ասֆալտապատում, սակայն ասֆալտն էլ չի օգնի: Պատերազմական գոտի է: Մի օր խաղաղ է լուսինը, մի օր գայլն է մռնչում, հաջորդ օրը կրակում է դիմացդ կանգնած քո հասակակիցը… կրակում է և գոռում՝ Վազգեեեեեեեն:
Դիրքերի ճանապարհը հիմա ավելի հեշտ է, գայլի ոռնոցն ու հակառակորդ ջահելի կրակոցը ոչինչ է: Պատերազմ տեսած մայորի համար, կյանքն հիմա մի տեսակ տխուր է, մի տեսակ գհանգիստ, մի տեսակ, ոնց որ ասում են՝ դինջ:
Հետո, հիմա շարք ու շոր կա, գոտի ու զենք, կարգ ու կանոն, չափ ու ձև: Առաջ նման բաներ չկար: Կռիվ էր, կրակոցներ, մահացող ընկերներ, լաց ու սուգ, ուժ և սպասող հող հայրենի, որ պետք էր ազատագրել:
-Զամպալիտ, բա դու կռվի վախտ ի՞նչ էիր անում:
-Ա լագուտ, ինչ պիտի անեի, կռիվ էի անում:
-Հա, բայց կոնկրետ ինչ էիր անում:
-Էս բալամը շաշացել ա, թորք էի մորթում:
-Զամպալի, բայց կատակը դեն, թուրք սպանած կա՞ս:
Աչքերը լցում էր զամպալիտն ու ասում. –սասդ կտռցրում, զահլադ ունիմ ոչ:
Իսկ կողքից խոսակցությանը միջամտող միամիտ Պոնչը ուտում էր թուք ու մուրը:
-Զամպալիտ, բայց իսկականից, քանի թուրք էս խփե՞լ:
-Ա լագուտ, մեհենգ էլ դու, հսացս տվլան եմ թռնիս թորքի ղոլը, սասերներդ կտռցրեք:
Պահակակետի դժվար ճանապարհն ամեն անգամ զամպալիտի հետ գնալուց ուրախանում էինք, ինքը՝ մեկ-մեկ տխրում էր, թոշակի գնալու ժամանակն էր:
Ինքը ողջ կյանքը սոված ու ծարավ կռիվ էր տվել, իսկ մենք մի կասկա չէինք ուզում դնել, ավտոմատն էլ հանում էինք մեջքներիցս, որ կոմֆորտ լինի:
-Էդ չե՞ք, մի կասկա ուզում չիք կուլուխներիդ մնա: Տո դուք կռիվ անող ե՞ք, տո դուք թուրքը տենաք, շռելու իք տակներիդ: Դավայ կասկեքը դրեք, ես ձեր ինչն եմ ասել…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3187622904852
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել