1982 թ. խորհրդային լեռնագնացները կարողացան նվաճել Էվերեստը, և նրանց անունները հայտնվեցին այն բախտավորների անունների ցանկում, որոնց հաջողվել է 8000 մ բարձրությունից հիանալու աննման տեսարանով։ Մինչ օրս այլևս ոչ ոքի չի հաջողվել կրկնել այն երթուղին, որով անցել են ԽՍՀՄ լեռնագնացները։

ի սկզբանե նախատեսված էր, որ լեռնագնացությունը տեղի կունենա 1959 թ. չինացի լեռնագնացների հետ միասին, սակայն երկու պետությունների միջև լաված հարաբերությունների պատճառով ամեն ինչ ստիպված էին չեղարկել։ Պլանը ակտիվ փուլ մտավ միայն 1980 թ., և խորհրդային լեռնագնացները դրան ծայրահեղ լրջորեն էին վերաբերվում։ Օլիմպիական խաղերի պատճառով նախապատրաստությունները կասեցվեցին, սակայն որոշում կայացվեց պատմական նվաճումը կատարել ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակի օրը։

Ընտրվեցին ամենաամրակազմ 100 լեռնագնացները, որոնք ուղևորվեցին Պամիրի միջազգային ճամբար, լավ մարզավիճակի հասան։ Արսյունքում տասնյակ թեկնածուներից ընտրվեց միայն 20 հոգի։ Լեռնագնացության ֆեդերացիայի նախագահ Եվգենիյ Տմը համոզեց ուղարկել նրանց Նեպալ՝ Էվերեստը նվաճելու։ Խորհրդային լեռնագնացների կողմից ընտրվեց նոր, նախկինում երբևէ չկիրառված երթուղի։ Այն անցնում էր հարավ-արևմտյան ուղղահայաց պատով, որտեղից լեռնագնացները պետք է հասնեին արևմտյան լեռնաշղթա, ապա բարձրանային գագաթին։ Մահացու վտանգավոր ճանապարհը խորհրդային լեռնագնացները ցանկանում էին անցնել այնպես, ինչպես դա երբեք չէր արել ոչ ոք։

Երկու տարի լեռնագնացները պատրաստվեցին։ Նրանց ընտրությունը չափազանց խիստ չափանիշներով է իրականացվել, ինչպես տիեզերագնացներինը։ Նվաճման ճանապարհը մանրամասնորեն ուսումնասիրվել էր։ Ի վերջո 17 անձ ուղևորվեց Նեպալ։

Ընթացքում որոշակի խնդիրներ առաջացան. տեղի էքսկուրսավարները չէին ցանկանում 8000 մետրն անցնել, իկ Էվերեստի բարձրությունը կազմում է 8848 մ։ Տարաձայնություններ առաջացան լեռնագնացների խմբերի միջև։ Արդյունքում երկու հոգի՝ Վլադիմիր Բալիբերդինն ու Էդուարդ Միսլովսկին կարողացան գնալ մինչև վերջ և նվաճել Էվերեստը։

Գագաթին լեռնագնացներն անցկացրին 1 ժամ, լուսանկարներ արեցին և հիացան տեսարանով։ Իջնելիս թթվածնի պակաս կար, սակայն նրանց վերջին պահին փրկության են հասել Տուրկևիչն ու Վերշովը, որոնք ավելի ուշ են հասել գագաթին։ Մինչև մայիսի 9-ը խմբի ևս մի քանի անգամ հասավ գագաթ, այնուհետև բոլորին հրամայվեց ավարտին հասցնել արշավը, քանի որ եղանակը շատ էր վատացել և վտանգավոր դարձել։

Առաջին խորհրդային հիմալայան արշավախումբը պատմության մեջ է անցել և մինչ օրս մնում է յուրօրինակ ու բառի բուն իմաստով անկրկնելի։ Բոլոր մասնակիցները ստացել են սպորտի վարպետների կոչումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել