Պատմության մեջ մարդու՝ Լուսին կատարած առաջին թռիչքը, բարեբախտաբար, հաջող և արդյունավետ ընթացք է ունեցել: Կես հարյուրամյակ առաջ «Ապոլլոն-11» տիեզերանավը հասավ Լուսին, որպեսզի տիեզերագնացները կարողանային վայրէջք կատարել, արբանյակի քարերի նմուշներ վերցնեին, լուսանկարներ անեին և վերադառնային Երկիր:

Լուսնի վրա վայրէջք կատարելու պատասխանատու առաջադրանքը տրվեց աստղագնացներ Նիլ Արմսթրոնգին, ով հանդես էր գալու որպես հրամանատար, Մայքլ Քոլինզին և Էդվին Օլդրինին, որոնք օդաչուներ էին: 1969 թ. երկու տիեզերանավերը դուրս եկան Լուսնի ուղեծիր, և որոշ ժամանակ անց Նիլն ու Մայքլը տեղափոխվեցին լուսնային մոդուլ՝ հետք թողելով Լուսնի մակերևույթին:

Լուսնի վրա առաջինը ոտք դրեց Նիլը, ապա՝ Մայքլը : Նրանք տեղանքն ուսումնասիրեցին 2,5 ժամ շարունակ, ապա վերադարձան լուսնային մոդուլ: Լուսնագնացները ճաշեցին, հանգստացան և որոշեցին քնել:

Նիլը պառկել էր շարժիչի փականին, իսկ օդաչուները՝ գետնին : Մինչ քնելը Օլդրինը որոշեց ինքնուրույն ուսումնասիրել տեղանքը և շրջակայքը, ինչի ժամանակ էլ տիեզերական փոշու մեջ տարօրինակ առարկա նկատեց: Օդաչուն անմիջապես հասկացավ, որ դա անջատիչն է՝ գետնին ընկած ու կոտրված: Առանց այդ շարժիչի լուսնային մոդուլը չէր կարողանա Լուսնի ուղեծիր վերադառնալ, միանալ «Կոլումբիա» տիեզերանավին և վերադառնալ Երկիր: Փոքրիկ դետալը մեծ աղետի պատճառ կարող էր դառնալ:

Տիեզերախումբը Լուսնից Երկիր վերադառնալ պլան-Բ չուներ: Օլդրինը կատարվածի մասին հայտնեց Երկրի վրա գտնվող անձանց, որոնք էլ հորդորեցին լուսնագնացներին հանգստանալ՝ մինչև իրենք կգտնեն իրավիճակի լուծումը: Վեց ժամ անց Երկրից հայտնեցին, որ իրենք ևս չեն կարողանում լուծել խնդիրը:

Օլդրինն այդ ժամանակ մանրամասն ուսումնասիրեց դետալը և որոշեց անջատիչն այլ առարկայով փոխարինել: Մետաղ օգտագործել հնարավոր չէր, քանի որ անջատիչը էլեկտրականություն էր հաղորդում: Այդ պահին Օլդրինը հիշեց, որ գրպանում ունի հասարակ ֆլոմաստեր, որն էլ օգտագործեց շարժիչն աշխատեցնելու համար: Լուսնագնացների խումբը բարեհաջող վերադարձ կատարեց Երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել