Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի  17-20 աստիճանով։

Երևանում ունվարի 17-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ,  19-ից՝  ձյան տեսքով։ 

Հունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը և  21-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, 18-ին՝ միայն լեռնային շրջաններում, իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել