Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է իրականացնել շուրջ 25.000 քմ մակերեսով մայթերի սալապատման աշխատանքներ: Այս պահի դրությամբ ծրագիրն ավարտվել է գրեթե 70 տոկոսով`ընդգրկելով 16.000 քմ տարածք, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Գարնանից մեկնարկած աշխատանքների արդյունքում հատվածաբար նորերով են փոխարինվել Աբովյան, Արամի, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյուն, Սարյան, Խորենացի, Թումանյան փողոցների, Մաշտոցի, Բաղրամյան, Սայաթ-Նովայի պողոտաների և Դավթաշենի այգու բետոնե սալիկները:
Որոշ հատվածներում վերատեղադրվել, հարթեցվել ու ամրացվել են նախկին սալիկները: Փոխվել են նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակի, Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի, Ս. Սարգիս և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ տանող ճանապարհների սալիկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ