Armenpress.am-ը գրում է․
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Արցախում խաղաղապահների պատվաստումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ նախօրեին հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:
«Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31 - ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1040355.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել