Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում իբրև Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի պիտակի վրա առկա է «Made in Turkey» (արտադրված է Թուրքիայում) գրությունը։

Այս առումով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզաբանում խնդրեց նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում։

Ինչ վերաբերում է համացանցում տարածվող լուսանկարներին՝ հայտնում ենք, որ դրանք, ենթադրաբար, անհատ ձեռներեցների կողմից Թուրքիայից ներկրված տեքստիլ արտադրանք է, որ ոչ մի կապ չունի գերատեսչության հետ։

Տեղեկատվության ստուգման կենտրոն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել