blue-topazՎերջերս ընկերներիցս մեկն ուղարկեց այս երկու հետաքրքիր դեպքերը, որոնք ուզում եմ ներկայացնել այս գրառման մեջ: Խոսքը հագուստի ու բիժուտերիայի վաճառքի  մասին է, ուստի նրանց, ովքեր այս ոլորտում են աշխատում, հաստատ կհետաքրքրի`

1. Արիզոնա նահանգում մի կին բացում է հուշանվերների խանութ և վաճառում է հնդկացիների կողմից պատրաստված հետաքրքիր բիժուտերիաներ: Հիմնական հաճախորդները լինում են զբոսաշրջիկները, և ամեն ինչ հիանալի է վաճառվում, բացի փիրուզից պատրաստված բիժուտերիայից: Այս կինն ամեն ինչ անում է, աշխատակիցները երկար ժամանակ բացատրում են այդ փիրուզյա իրերի, նրանց առավելությունների, արժեքների մասին, այն տեղադրում են ամենալավ վաճառք ապահովող տեղում, սակայն ապարդյուն, ուղղակի չէր վաճառվում:

Մի անգամ այդ կինը պատրաստվում էր մեկ շաբաթով գնալ ինչ-որ տեղ և սեղանին գրառում է թողնում, որտեղ նշվում էր`

Փիրուզյա իրերը վաճառել ½ գնով, այսինքն` նա նկատի էր ունեցել, որ իջեցնեն գները 50 տոկոսով: Սակայն վաճառողուհիներից մեկը կարդում է այն ու լավ չհասկանալով` բարձրացնում է գինը երկու անգամ: Երբ մեկ շաբաթ հետո տնօրենը վերադառնում է իր հանդիպումներից, ապշում է` տեսնելով, որ փիրուզյա բոլոր իրերը վաճառվել են, այն էլ կրկնակի գնով:

Հիշենք մարդու ենթագիտակցության բնույթը` ինչքան ապրանքը թանկ է, այնքան լավն է:

2. Սիդ և Գարրի Դռուբեկ եղբայրներն ունեին տղամարդկանց հագուստի խանութ, որտեղ մի հետաքրքիր սկզբունքով էին վաճառում իրենց ապրանքները: Ամեն անգամ, երբ ինչ-որ ՆՈՐ հաճախորդ էր մտնում Սիդի մոտ, նա իրեն ձևացնում էր, որ իբր լավ չի լսում և մի քանի անգամ հաճախորդին խնդրում էր խոսել իր հետ բարձր ձայնով: Երբ հաճախորդը հագուստ էր փորձում և վերցնում էր այն, որն իրեն դուր էր գալիս, բնական է` գին պետք է հարցներ: Այդ պահին Սիդը գոռում էր Գարրիին, թե ինչ արժե հագուստը: Գարրին էլ կտրվում էր իր աշխատանքից, նայում հագուստին ու արհեստականորեն ավելացնելով գինը` պատասխանում.

-Սա այն բամբակյա հիանալի հագուստն է, որն արժե 42 դոլար:

Ցույց տալով, որ չի լսում, Սիդը նորից էր գոռում և լսում էր հետևյալ պատասխանը` 42 դոլար: Այդ պահից հետո նա պտտվում էր դեպի հաճախորդն ու ասում.

-Գարրին ասում է, որ հագուստն արժե 22 դոլար:

Շատ հաճախորդներ ուղղակի ձգտում էին շուտ գնումներ կատարել ու հեռանալ խանութից, մինչև Սիդը «գլխի կընկներ», որ սխալ է ասել թիվը: Իհարկե, այստեղ վախ կար, որ նրանք այլևս չէին վերադառնա, սակայն մարդու բնավորությունն այնպիսին է, որ նա իր հաղթանակներին կրքով է մոտենում և նորից է ցանկանում, ուստի այս տարբերակը բացառվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել