Tert.am-ը գրում է․

Երկու ամսից ավել է՝ պայքարում ենք․ ո՛չ մահացած զինծառայողի, ո՛չ անհետ կորածի, ո՛չ գերու, ո՛չ էլ ողջ մնացած զինծառայողի ծնողի համար պատերազմը դեռևս չի ավարտվել։ Այս մասին Կառավարության դիմաց ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից Արմինե Օհանյանը։

Նա ընդգծեց՝ տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են անում իրենց զավակների անվտանգության երաշխիքներից տեղեկանալու համար, սակայն որևէ պատասխան չեն ստանում։ Օհանյանը նշեց՝ ՊՆ-ից որևէ պատասխան չկա, ասում են՝ քննարկում են։

«Հուսով ենք՝ մեր ղեկավարությունը իր ղեկավարով հանդերձ տղամարդկություն կունենա պատասխան տալու, ինչպիսինն էլ կլինի այդ պատասխանը։ Պահանջը մնում է նույնը՝ Արցախից բոլոր զինծառայողների դուրս բերում։ ՊՆ ո՛չ մի աշխատակից, ո՛չ մի սպա այլևս ո՛չ կխոչընդոտի, ո՛չ էլ մեզ կխաբի ու գնդակի նման այստեղից այնտեղ կուղարկի, արդեն բավական է։ Երեկ ականատես եղանք հրադադարի հերթական խախտմանը։ Բավական է։ Մենք արդեն հոգնել ենք։ Պատերազմը մեզ համար դեռ շարունակվում է, որովհետև մեր երեխաները դեռևս թիրախավորված են»,-ասաց զինծառայողի մայրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել