«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարեց գազամատակարարման սահմանափակումների մասին` կապված ցանցում առկա խնդիրների հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ գազամատակարարման ցանցում խնդիրների պատճառով «Գազպրոմ Արմենիան» որոշ ժամանակով դադարեցնում է գազի տրամադրումը, բայց սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացիները ՀՀ ողջ տարածքում իրենց մաշկի վրա զգում են խնդիրը՝ գազալցակայաններում ու հանրային մի շարք վայրերում մատակարարման դադարեցման տեսքով:

Նախկինում «Գազպրոմ»-ում նման խնդրի դեպքում ՀՀ իշխանությունները մատակարարում էին պահեստավորած գազը, մինչդեռ Mediaport-ի տեղեկություններով Հայաստանն այսօր չունի պահեստավորած գազ, քանի որ եղած ռեսուրսը օգտագործվել է և չի վերականգնվել:

Նախկինում կար խնդրի լուծման ևս մեկ տարբերակ. ՀՀ իշխանությունների խնդրանքով հարևան Իրանը մեծացնում էր Հայաստանին մատակարարվող գազի ծավալները, և խնդիրը լուծվում էր մինչև ցանցի վերականգնումը:

Mediaport-ի տեղեկություններով Փաշինյանի կառավարությունից նման խնդրանքով ևս կապ են հաստատել Իրանի հետ, սակայն մերժում են ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել