168.am-ը գրում է․

Ռուսաստանցի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 94,2 միլիոն թեստ, հունվարի 12-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 94,2 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել է 326 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման կասկածանքի պատճառով հունվարի 12-ի դրությամբ բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 618,1 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել