1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ` երեկ Վանաձորի Հայքի հրապարակում երեխայի առքուվաճառքի փաստով վնասազերծված հանցավոր խմբի անդամներից 2-ը ձերբակալված են: Նրանցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է:
Հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները Վանաձորի Հայքի հրապարակում վնասազերծել են հանցավոր խմբի անդամների` երեխայի առքուվաճառքով զբաղվելու կասկածանքով:
«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ` խմբում եղել են օտարերկրացիներ, անդամներից մեկն էլ Աշտարակ քաղաքից է:
Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աննա Է.-ն և Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: