1990 թվականի հունվարին Բաքվի կենտրոնական Լենինի հրապարակում բազմահազարանոց ցույցեր էին։ Վանկարկում էին «Слава героям Сумгаита», «Смерть армянам», «Да здравствует Баку без армян».
Հետո ցույցի մասնակիցները կազմակերպված բաժանվեցին բանդաների, իրենց ձեռքերում հայտնվեցին նախապես պատրաստված սառը զենքեր, հայերի բնակարանները խաչերով նշված քարտեզներ։
Մարդկանց հանում էին տներից, վառում խարույկների մեջ, գցում բարձրահարկերի պատուհաններից, սպանում քարերով ծեծելով, անմարդկային դաժանությամբ ու սադիզմով կանանց ու ծերերին խոշտանգում։
Ջարդերը տևեցին մոտ մեկ շաբաթ։ Ամբողջ ընթացքում ոստիկանությունը, ժեկերը, շտապօգնությունը կանչերին չէին արձագանքում։ Դադարեցին վայրագությունները սովետական տանկերի քաղաք մտնելուց հետո։
Մինչ օրս սպանված հայերի ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ ոչ մի քրեական գործ չի հարուցվել զանգվածային ջարդերի փաստով, ոչ ոք չի պատժվել այդ հանցագործության համար։ Թերի հաշվարկներով զոհերի քանակը հասնում էր 300-ի, շատերը մահացան հետագայում հիցվանդանոցներում ծանր տրավմաներից։
31 տարում ադրբեջանական հասարակության մեջ վերաբերմունքը հայերի հանդեպ չի փոխվել։ Ավելին, եթե այն ժամանակ գտնվեցին խիզախ մարդիկ, որոնք թաքցնում և փրկում էին հայերին, ապա հիմա հայերի հետ կողք կողքի ապրած սերունդն այլևս չկա։ Եկել ա նոր սերունդ, հայատյացությամբ թունավորված ու լվացված ուղեղով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել