Հայ ազգայնական չէ նա, ով սատարում է ՀՀ ներկայիս կառավարության այս կամ այնչինովնիկի ապազգային գործընթացներին: Հայ ազգայնական չէ նա, ով իր վրա է վերցրել դիտորդի պասիվ դերակատարություն եւ անմասն է ազգային խնդիրների լուծման գործընթացներից: Հայ ազգայնական չէ նա, ով ի վնաս ազգային շահերի կատարում է օտարերկրյա գրանտերի եւ կազմակերպությունների պատվերը:
1. Հայ ազգայնական է նա, ով իր Ազգի, Հայրենիքի (ողջ Պատմական Հայաստանի) պատմության, մշակույթի նկատմամբ ունի ուժեղ հոգեբանական կապվածություն, ինքնանույնացվում է դրանց հետ՝ որպես իր սեփական «ես-ի ինքնության մասի, անկախ իր ծննդավայրից:
2. Հայ ազգայնական է նա, ով իրեն համարում է Ազգի հարատևման եւ զորացման գերագույն նպատակի համար զինվոր, եւ արարում է այդ գերակա նպատակի համար:
3. Հայ ազգայնական է նա, ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն հայ ազգատեսակի ընդհանուր երջանկության կառուցումով: Ազգայնական է նա, ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն ազգային բարոյահոգեւոր արժեքների հիմքով արդար հասարակության եւ ազգային պետության կերտումով:
4. Հայ ազգայնական է նա, ով իր անձնական շահի համար չի ոտնահարում իր ազգակիցների եւ հայ հասարակության ընդհանրական շահը: Ազգայնական է նա, ով անձնական մակարդակով պատասխանատվություն է զգում իր Ազգի և Հայրենիքի համար եւ իր կենսագործունեությամբ նպաստում է ազգային խնդիրների լուծմանը:
5. Հայ ազգայնական է նա, ով գիտակցում է իր ազգությունը, ում համար իր ցեղակիցների (ազգակիցների) հետ հաղորդակցման նախընտրելի բանավոր լեզուն Հայերենն է, իսկ նախընտրելի գրավոր լեզուն՝ Հայատառը:
6. Հայ ազգայնական է նա, ով համարում է, որ իր Հայրենիքը Հայաստանն է (ե՛ւ արեւելյան, ե՛ւ արեւմտյան), որտեղ ապրելը, արարելն ու սերունդ տալը նրա համար պարտավորություն և բարձրագույն պատիվ է, անկախ իր քաղաքացիությունից: Ազգայնական է նա, ով նույնիսկ արտերկրում ապրելով գործում է ի շահ հայ ազգային խնդիրների իրագործման եւ ձգտում է իրականություն դարձնել հայրենիքում ապրելու իր երազանքը:
7. Հայ ազգայնական է նա, ով հանդիսանում է Հայ Ազգային մշակույթի կրողը, զարգացնողն ու աճող սերնդին անշեղորեն փոխանցողը: Ազգայնական է նա, ով հստակ գիտակցում է, որ առանց ազգային մշակութային միջավայրի չի կարող դաստիարակվել Հայրենապաշտ սերունդ, նրանում չի կարող սերմանվել ու զարգանալ Հայկական ոգի:
8. Հայ ազգայնական է նա, ով հարգում է օտար ազգերին եւ նրանց ստեղծած մշակույթը, եւ միաժամանակ, իր կենսագործունեության ընթացքում մերժում է օտար վարդապետությունների կոսմոպոլիտիզմը, որի հիմքը եսակենտրոն անձնապաշտությունն է, ինչպես նաեւ՝ մերժում է օտարամոլությունը:
9. Հայ ազգայնական է նա, ով իր վարքով ու բարոյականությամբ հանդիսանում է իր դավանած արժեքների ու գաղափարների մարմնացումը՝ ուսանելի օրինակ այլոց համար: Նրա համար հայեցի ապրելակերպի հիմնասկզբունքներն են արդարությունն ու բարությունը, արիությունն ու ինքնազոհողությունը, պարկեշտությունն ու հավատարմությունը՝ հիմնված ազգային արժեհամակարգին նվիրվածության վրա:
10. Ազգայնական է նա, ով փորձում է համախմբել ազգի բոլոր կարող ուժերը հանուն ընդհանուր գերնպատակի, անողոք է իր Ազգի թշնամիների և «ազգի տականքի» նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/08/blog-post_6.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել