Tert.am-ը գրում է․

Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, սակայն այն պայմանով, որ կունենան COVID-19- ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի  մեթոդով բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված): Հակառակ դեպքում նմուշառումն իրականացվում է անցակետում, և անձը պարտավոր է ինքնամեկուսանալ մինչև կորոնավիրուսի  թեստի բացասական արդյունքը (նախկինում այդ պահանջը կիրառվում էր միայն օդային սահմանային անցակետերում): Այս մասին տեղեկացնում է Грузия онлайн պորտալը:

Այս տեղեկության հրապարակումից հետո Վրաստանի շատ քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն` տեղեկանալու, թե արդյոք իրենք կարող են լքել երկիրը:

Կառավարության թեժ գծից JNEWS-ին տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացին չի կարող հատել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի հետ սահմանը, քանի դեռ Վրաստանը չի բացել  այս երկրների հետ սահմանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել