Panorama.am-ը գրում է․

Հանգստում գտնվող ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Համայն Բելառուսի պատվավոր պատրիարքական էկզարխ Ֆիլարետը մահացել է 86 տարեկան հասակում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի պետի տեղակալ, վարդապետ Նիկոլայ Բալաշովը:

Մահվան պատճառը չի նշվել, բայց ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Ֆիլարետը հիվանդացել է COVID-19- ով:

Ֆիլարետը (աշխարհիկ անունը՝ Կիրիլ Վախրոմեև) ծնվել է 1935 թվականի մարտի 21-ին Մոսկվայում: 1990 թվականի հունվարի 31-ից մինչ 2013 թվականի դեկտեմբերի 25-ը Բելառուսի Ուղղափառ եկեղեցու առաջնորդն էր:

2009-ին Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը Ֆիլարետին ընտրեց Մոսկվայի պատրիարքական գահի թեկնածու: Սակայն Տեղական խորհրդի նիստում նա հրաժարվեց այդ կարգավիճակից՝ համակիրներին հորդորելով քվեարկել Սմոլենսկի և Կալինինգրադի մետրոպոլիտ Կիրիլի օգտին, որն էլ հետագայում դարձավ պատրիարք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել