2,5 տարի պաղպաղակ լիզելով ու համբուրգեր պատրաստելով զբաղված Արմեն Սարգսյանը, որ նախագահի աթոռին է հասել կեղծ և մինչ օրս չհրապարակված տեղեկանքով, 2,5 տարի շարունակ նվնվալով, որ լիազորություններ չունի և չի կարող միջամտել գործընթացներին, այսօր, Բրիտանիայում նստած, պրովոկացիոն լավաշ հոդված է հրապարակել մոսկովյան հանդիպումից անմիջապես առաջ։
Պոպուլիստական և դեմագոգիկ, ականջահաճո բառակույտի տակ սա մի այնպիսի եղկելի մանիպուլյացիա է իրականացրել, որ ապշել կարելի է մարդկային անբարոյականության անսահմանության վրա։
Հայաստանի ժողովուրդը փորձանքի մեջ է. մի կողմից՝ շառլատան նախագահ, մյուս կողմից՝ անհավասարակշիռ ու հիմար վարչապետ, ուսապարկ-դեպուտատներ ու Աղետ-2020, որ սպառնում է վերածվելու ավելի մեծ Աղետ 2021-ի։
Փորձանք և փորձություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել