Հը, գեներալներ ջան, ո՞նց եք... Բա, ժամանակին մտածել էր պետք։
Ես՝ դասախոս մարդ, գիտեմ, որ ամեն բան ձայնագրվում է, դուք սենց փորձով, ժամանակին, որ բողկեր էիք ուտում, չգիտեիք, հը...
Այ դրա համար ձեն-ծպտուն չկա։
Հա, էն ազգային հերոսի կոչումներից ինչ կա, հը՞։
Հող հանձնող իշխանությամբ երկրի գեներալներն ազգային հերոս են դառնում, ընդ որում, փաթեթներով։
Թե՞ էդ էլ էր բողկ, ցմահ կաշառք, ձեն չանելու, քայլ չանելու կաշառք։ Արա, դուք, ձեր երեխեքը ո՞նց եք էդ ամենով ապրելու..
Սակայն էստեղ մի բան էլ կա. կարող է էնպես ստացվել, որ դուք ինչ-որ փուլից ազգային հերոս լինեք, բայց էլ չիմանաք՝ ո՞ր երկրի, մի պարզ հանգամանքի զորու` էդ երկիրը չլինի քարտեզի վրա։
Բա՞, էդ երևի չէիք մտածել։
Բա մտածեի՛ք, թե՞ դուք մտածող չեք, հրաման կատարող եք...
Շուտով թուրքերն են ձեզ հրաման տալու, բրիտանական ակցենտով թուրքերը։
Բայց, դե, տարբերակ դեռ կա, կարաք ընդունեք ձեր բողկերը, տո գնաք, նստեք թեկուզ, բայց դավաճան չդառնաք, երկիրը փրկեք։
Ի դեպ, ժամանակ շատ քիչ ունեք։
Այ սենց առավոտ ստացվեց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10219057304609136
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել